Կիրակի, 12.04.2026, 11:00
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 28 » «Ժառանգություն» կուսակցությունը կարող է հավաքներ անցկացնել գրեթե ամբողջ ապրիլի ընթացքում
17:47
«Ժառանգություն» կուսակցությունը կարող է հավաքներ անցկացնել գրեթե ամբողջ ապրիլի ընթացքում
«Ժառանգություն» կուսակցությունը կարող է հավաքներ անցկացնել գրեթե ամբողջ ապրիլի ընթացքում

















Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն  է ընդունել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝ ս/թ. ապրիլի 18-ից մինչեւ 24-ը Ազատության հրապարակում հավաք  անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին հավաքները կարող են անցկացվել ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն:

Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ ի գիտություն  էր ընդունել Արմեն Մարտիրոսյանի՝ Ազատության հրապարակում ապրիլի 1-ից 17-ը ներառյալ հավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկումները: Ապրիլի 1-ին, 2-ին եւ 3-ին հավաքները կարող են անցկացվել 15:00-ից  մինչեւ 20:00-ն,  ապրիլի 4-ին, 5-ին եւ 6-ին՝  ժ. 15:00-ից մինչեւ  21:00-ն, իսկ ապրիլի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին եւ 17-ին՝ ժ. 11:00-ից մինչեւ 23:00-ն:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի 

Դիտումներ: 296 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև