 Կանադական փոփ-երգիչ Ջասթին Բիբերին խնդրել են հեռանալ փարիզյան Le Meurice հյուրանոցին՝ շենքի առջեւ երկրպագուների խռնվելու պատճառով, որոնց ճիչերը խանգարել են մյուս հյուրերի հանգիստը: Ըստ Daily Mail-ի, երգչի ներկայացուցիչը, սակայն, հայտարարել է, թե Բիբերը հյուրանոցը լքել է սեփական ցանկությամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հյուրանոցն առանձին ելք չուներ, որով Ջասթինը կարող էր փողոց դուրս գալ՝ շրջանցելով խանդավառված երկրպագուների ամբոխը: Ջասթինն ու նրա օգնականները հյուրանոցում 7 սենյակ են զբաղեցրել, որոնց համար երգիչը վեցանիշ գումար է վճարել: Ինչպես հետագայում պարզվել է, Բիբերը տեղափոխվել է մեկ այլ շքեղ հյուրանոց՝ Mandarin Oriental Hotel: Հիշեցնենք, որ մարտի 19-ին երգիչը Փարիզում հանդես կգա համերգով՝ «Believe» եվրոպական շրջագայության շրջանակում:
|