 Ամերիկյան երաժիշտ Թայլեր Ստեղծարարը (Tyler the Creator) առաջարկել է կանադական փոփ երգիչ Ջասթին Բիբերին նստեցնել վանդակում: Huffington Post-ի փոխանցմամբ, 21-ամյա Թայլերը Բիբերի նոր՝ Believe ալբոմի համար երգ է գրել: Սակայն Ջասթինը մերժել է այն: Թայլերը հայտարարել է. «Կցանկանայի Բիբերին մեկ ամսով վանդակում պահել, որպեսզի այնտեղ միասին երաժշտություն գրեինք: Բիբերն աշխարհի ամենահաջողակ մարդկանցից է, բայց նրա երաժշտությունը կարող էր ավելի կատարյալ լինել»: Հիշեցնենք, որ Բիբերի վերջին՝ Believe սկավառակը թեեւ ճանաչվել է պլատինե, սակայն վաճառքի ակնկալվող ծավալ չի ապահովել: Ալբոմն արժանացել է երաժշտական քննադատների եւ որոշ հանրաճանաչ մարդկանց բավական բացասական արձագանքներին: Քրիսթինա Ագիլերան, օրինակ, Ջասթինին խորհուրդ է տվել չընկնել նորաձեւության հետեւից եւ պահպանել սեփական ոճը:
|