
Հնդիկ Միշկին Ինգվալին պատկանող Biosense Technologies ընկերությունը iPhone-ի համար uChek հավելված է մշակել, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել 25 տեսակի հիվանդություն` մեզի անալիզի շնորհիվ: Business Insider-ը հայտնում է, որ դրա համար չարժե փչացնել սեփական բջջայինը, անալիզի համար օգտագործվում է iPhone-ի տեսախցիկը: Մեզով սրվակի մեջ իջեցվում է լակմուսի թուղթը, որն էլ պետք է լուսանկարել, դրանից հետո uCheck ծրագիրը անալիզի է ենթարկում եւ էկրանին ցուցադրում արդյունքը: Մեզը ստուգում է մինչեւ 10 նյութերի բաղադրություն: Ծառայությունը կարող է հայտնաբերել շաքարախտ, միզուղիների բորբոքում, քաղցկեղ, լյարդի հետ խնդիրներ: Այն նաեւ օգտվողին առողջական ընդհանուր վիճակի վերաբերյալ տեղեկություններ կտրամադրի, գրում է gazeta.ru-ն: App Store-ում uCheck -ը կհայտնվի մարտի վերջին եւ կարժենա 0,99 դոլար, սակայն լակմուսի թղթերի փաթեթը կարժենա 20 դոլար:
|