
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե կոնկրետն ինչը թույլ կտա Twitter-ի որոշ օգտատերերի առավել մեծ թվով այցելուների բանակ ունենալ: Ջորջիա նահանգի Ատլանտայի տեխնոլոգիական համալսարանի գիտկանաների խումբը` Սի Ջեյ Հաթոյի գլխավորությամբ, 15 ամիսների ընթացքում հետեւել են միկրոբլոգներում 500 սովորական օգտատերերի գրառումներին: Հետազոտողները վերլուծել են նրանց կողմից օգտագործվող բառերը, զգացական ֆոնը, սլենգի ու հայհոյանքի քանակը, ինչպես նաեւ ինտերնետում տարածված հապավումները, ասենք (Լոլ): Գիտնականները եկել են եզրակացության, որ հաջողության հասնելու համար թվիթը պետք է դրական տեղեկատվություն փոխանցի եւ գրված լինի պարզ ու հասարակ լեզվով: Մեծ հետաքրքրություն են վայելում ռե-թվիթները տարբեր լրատվական կայքերից, իսկ ահա սեփական կյանքի մասին գրող օգտատերերի գրառումները հանրությանը չեն գրավում:
|