Կիրակի, 12.04.2026, 02:19
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 12 » Ինչի՞ համար կարող է պետք գալ հին հեռուստացույցը
22:11
Ինչի՞ համար կարող է պետք գալ հին հեռուստացույցը
 
Բրիտանացի վարպետ Գրանտ Թոմփսոնը մտածել է, թե ինչպես կարելի է օգուտ քաղել կոտրված, դեն նետված հեռուստացույցներից: Պարզվել է, որ անպետք տեխնիկայի օգնությամբ կարելի է տաքացնել ինչ ասես՝ մինչեւ 1000 աստիճանի ջերմության:

Հաջող  փորձի համար անհրաժեշտ է օգտագործել Ֆրենելի բաղկացուցիչ լինզա ունեցող պրոյեկցիոն հեռուստացույցները: Թոմփսոնը նման մի հեռուստացույց քանդել է՝ ցույց տալով, որ էկրանը բաղկացած է երեք լինզաներից: Սակայն փորձի համար նրան անհրաժեշտ է եղել միայն հեռուստադիտողներից ամենամեծ հեռավորության վրա գտնվող լինզան, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Տեսագրություներից մեկում նա, լինզայով անցկացնելով արեւի ճառագայթը, այրում է ծառը, իսկ բետոնը եւ ցինկից մետաղադրամները հալվում են: Մեկ այլ տեսագրության մեջ նա անում է  նույնը, միայն հարմարության համար լինզան դնում է փայտե շրջանակի մեջ: Այդկերպ Թոմփսոնը նրբերշիկներ է  խորովում եւ եռման աստիճանի հասցնում շշի ջուրը՝ թեեւ շշի ապակին շուտով կոտրվում է:

Դիտումներ: 354 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև