Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 21 » HTC-ն ներկայացրել է HTC One առաջատար սմարթֆոնը
16:27
HTC-ն ներկայացրել է HTC One առաջատար սմարթֆոնը

HTC ընկերությունը Նյու Յորքում, Լոնդոնում եւ աշխարհի շատ քաղաքներում միջոցառումների ժամանակ ներկայացրել է նոր առաջատար ՆՏՍ One սմարթֆոնը:Ավելի քան 80 տարածաշրջաններում եւ երկրներում սմարթֆոնի վաճառքը կսկսվի 2013 թվականի մարտից:

HTC One-ի առանձնահատկություններից մեկը նրա ալյումինե պատյանն է, որն, ըստ արտադրողի, թույլ կտա այն տարբերել խանութներում այլ ապարատներից, հայտարարել է CNews-ը: Պատյանի ետին մասը, որն ամբողջապես ալյումինից է պատրաստված, օգտագործվում է նաեւ ռադիոալիքների ընդունման եւ հաղորդման համար:

HTC One-ի եւս մեկ առանձնահատկություն է տեսախցիկը` այն ունի  4 ՄՊ հնարավորություն` ի տարբերություն  8 ՄՊ ունեցող  iPhone 5-ի, Samsung Galaxy S III-ի եւ այլ առաջատար սմարթոնների: Տեսախցիկը լրացված է HTC Zoe ծրագրային գործողությունով, որը թույլ է տալիս լուսանկարել բարձր որակով  3 վայրկյանանոց հատվածների տեսքով, ինչի շնորհիվ պատկերները «կենդանանում են» ցուցասրահում:

HTC One-ը ներառում է HTC Sense – BlinkFeed ինտերֆեյսի նոր գործառույթ: Այն հիմնական էկրանը վերածում է ժապավենի, որտեղ պարբերաբար հայտնվում են այն լուրերը, որոնք կարեւոր են տվյալ օգտագործողի համար:

HTC One-ը համալրված է 4,7-մատնաչափ 1920 x 1080 փիքսել էկրանով եւ ռեկորդային 468 ppi հնարավորությամբ, 4-միջուկային Qualcomm 1,7 ԳՀց Snapdragon 600 հաճախականությամբ պրոցեսորով, 2 ԳԲ ՕՀՍ-ով։ Չափերն են՝ 137,4 x 68,2 x 9,3 մմ, քաշը՝ 143 գ։ Որպես պլատֆորմ օգտագործվում է Android Jelly Bean-ը։

ԱՄՆ-ում HTC One-ը ծրագրվում է վաճառվել օպերատորի հետ պայմանագրի հետ միասին, 32 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար 200 դոլար, իսկ 64 ԳԲ-ի համար՝ 300 դոլարով։ Առանց պայմանագրի գինը չի հաղորդվում, սակայն, տարբեր աղբյուրների տվյալով, այն կարող է լինել մոտ 900 դոլար։

Դիտումներ: 268 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև