Կիրակի, 12.04.2026, 07:26
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 9 » Հռոմում բացվել է Տիցիանի կտավների ցուցահանդեսը
10:35
Հռոմում բացվել է Տիցիանի կտավների ցուցահանդեսը

Հռոմի Scuderie del Quirinale պատկերասրահում բացվել է իտալացի նկարիչ Տիցիանի Վերածննդի դարաշրջանի կտավների ցուցահանդեսը:

Պատկերասրահի պաշտոնական կայքի համաձայն, Տիցիանի նկարների նման լայնամասշտաբ ցուցադրություն առաջին անգամ կազմակերպվել է 1935 թվականին: Ցուցահանդեսում ներկայացված է մեծ գեղանկարչի 39 կտավ, որոնք բերվել են Վենետիկի, Հռոմի, Նեապոլի, Ֆլորենցիայի, Անկոնի, Բոլոնյայի, Բերգամոյի, Փարիզի, Մադրիդի, Վիեննայի, Բեռլինի, Վաշինգտոնի, Լոնդոնի, Բուդապեշտի թանգարաններից: «Ձեռնոցով տղամարդը»՝ Լուվրից, «Ֆլորա»-ն՝ Ուֆֆիցի պատկերասրահից, նկարչի ուշ շրջանի ինքնադիմանկարը՝ Պրադոյի թանգարանից, ցուցահանդեսին ներկայացված արվեստագետի ամենից հայտնի աշխատանքներն են:

Ցուցադրությունը կտեւի մինչեւ հունիսի 18-ը:

Դիտումներ: 315 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև