Հռոմի Casal del Marmo բանտում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջինն էր, ով լվացել է 12 անչափահաս բանտարկյալների ոտքերը, որոնց թվում եղել են երկու աղջիկներ: Անչափահաս հանցագործների ոտնլվայի արարողությունը կայացել է Մաքուր հինգշաբթի օրը: Բանտում Ֆրանցիսկոսը նախազատկային պատարագ է մատուցել:
Ոտնլվայի արարողությունը համարվում է ավանդույթ քրիստոնեական եկեղեցում: Ըստ Աստվածաշնչի՝ Քրիստոսը լվացել է 12 առաքյալների ոտքերը, որոնց թվում եղել է նաև մեկ կին:
12 անչափահաս հանցագործների թվում եղել են երկու աղջիկներ, մեկը՝ կաթոլիկ իտալուհի, մյուսը՝ Հռոմում ծնված սերբուհի, որը իսլամ է դավանում: