Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 50 հազար դոլար է նվիրաբերել ջրհեղեղից տուժած արգենտինացիներին, հայտնել է Վատիկանի ռադիոն: Արգենտինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Էմիլ Պաուլ Տշերիգը հայտնել է, որ պապն այդկերպ արտահայտել է «իր հոգեւոր կապը տառապյալների եւ նրանց օգնության ձեռք մեկնածների հետ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջոցները կարիքավորներին կբաշխվեն Պապի Cor Unum խորհրդի միջոցով, որը 1971թ.-ից զբաղվում է Հռոմի պապի անունից օգնության բաշխմամբ: Վերջին երկու օրերին Արգենտինայում տեղի ունեցած ջրհեղեղների հետեւանքով զոհվել է 57 մարդ: Գրեթե 13 հազար բնակիչ մնացել են առանց էլեկտրականության։ Ի հիշատակ զոհերի՝ երկրում համազգային սուգ էր հայտարարվել: