Հռոմի նոր Պապին հարկ է անվանել պարզապես Ֆրանցիսկոս, այլ ոչ Ֆրանցիսկոս Առաջին, ինչպես սկզբնապես հայտնել էին լրատվամիջոցների մեծ մասը:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հստակեցրել է, որ ֆրանսիացի կարդինալ Ժան-Լուի Տորանը, ում պատիվ էր ընձեռնվել առաջինը հայտնելու պապի անունը, անվանել էր նրան պարզապես Ֆրանցիսկոս` առանց համարակալման: Համապատասխանատար, հենց այդ անունով էլ պապը մտցվել է Վատիկանի պաշտոնական տիտղոսաթերթի մեջ: Լոմբարդին հավելել է, թո Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն կդառնա Ֆրանցիսկոս 1-ին, երբ հայտնվի Հռոմի պապ Ֆրանցիսկոս 2-րդ:
Բերգոլիոն առաջին պատրիարքն է Ֆրանցիսկոս անունով: Վերջին Հռոմի Պապը, ով համարձակվել էր նոր անուն ընտրել, Հովհաննես Պողոս Առաջինն էր, ով գահ էր բարձրացել 35 տարի առաջ, գրում է The Guardian-ը: