Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 1 » Հոռետեսներն ավելի երկար են ապրում, քան` լավատեսները
23:58
Հոռետեսներն ավելի երկար են ապրում, քան` լավատեսները

Հոռետեսներն ավելի երկար են ապրում, քան` լավատեսները

Հոռետեսորեն տրամադրված մարդիկ ավելի երկար են ապրում, քան` լավատեսները, պարզել են Գերմանիայի Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի գիտնականները:

Գիտնականների հետազոտությունը, որին մասնակցել է 40 հազար հասուն մարդ, հիմնված է 1993-2003 թվականների ընթացքում հավաքված տվյալների վրա: Ուսումնասիրության ժամանակ մասնագետները խնդրել են կամավորներին գնահատել կյանքից իրենց բավարարվածության մակարդակը եւ ներկայացնել ապագայի վերաբերյալ իրենց կանխատեսումները:

5 տարի անց նրանք կրկնել են հարցումը եւ պարզել, որ նրանք, ովքեր քիչ պահանջներ են ունեցել ապագա կյանքից, ավելի առողջ կենսակերպ են վարում, իսկ լավատեսների մոտ նկատվել է աշխատունակության կորստի եւ ժամանակից շուտ մահվան ռիսկ, գրում է RBK-ն` վկայակոչելով The Telegraph-ը:

Փորձագետները նշել են, որ, որպես կանոն, տարեցներն ավելի մռայլ կանխատեսումներ են արել ապագայի մասին, սակայն ավելի ճշգրիտ են եղել, ինչը չի կարելի ասել լավատես երիտասարդության մասին, որը գերագնահատել է իր հաջողությունները:


Դիտումներ: 293 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև