Գլխավոր » 2013»Մարտ»14 » Հոլանդիայի ամենամեծ մարմնավաճառները թոշակի են անցել
22:10
Հոլանդիայի ամենամեծ մարմնավաճառները թոշակի են անցել
Ամստերդամի 70-ամյա մարմնավաճառ քույրեր Լուիզա եւ Մարտինա Ֆոկերները որոշել են թոշակի անցնել: 50 տարվա ընթացքում նրանք ընդհանուր առմամբ 355 հազար հաճախորդի են սպասարկել:
Ըստ Life News-ի, քույրերը որոշել են անցնել հանգստի՝ բացատրելով, թե հիմա շատ ծեր են այս բիզնեսով զբաղվելու համար: Քույրերից Լուիզա Ֆոկերը հայտնել է, թե Կամասուտրայի որոշ դիրքեր, արտրիտի պատճառով, իր համար ցավոտ են դարձել: Իր հերթին Մարտինա Ֆոկերը խոստովանել է, որ մրցակցության պայմաններում նոր հաճախորդների գրավելն ավելի բարդ է: 2012 թվականի աշնանը քույրերը լույս ընծայեցին իրենց հուշերը՝ «Տիկնայք Ամստերդամից» վերնագրով, ինչից անմիջապես հետո դրա էկրանավորման իրավունքը գնվեց: