
Հնդիկ քանդակագործ Հուսաինին իսկապես համոզիչ միջոց է գտել, ցուցադրելու համար հավատարմությունն ու երախտագիտությունն իշխանություններին: Թամիլ Նադու նահանգի գլխավոր նախարար Ջայրամ Ջայալալիթիի 65-ամյակի առթիվ, քանդակագործը նրա կիսանդրին քանդակել է 11 լիտր սեփական սառեցված արյունից: Հուսաինին 8 տարի շարունակ հավաքել եւ սառեցրել է իր արյունը: Ընդամենը մեկ օր է անհրաժեշտ եղել ստանալ Ջայալալիթիի սիլիկոնե կիսանդրիի ձեւը: Հետո այն լցրել են արյունով ու սառեցրել: Սառելուց հետո, սիլիկոնն զգուշությամբ հեռացրել են, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
|