
Մինչ վերջին ժամանակներս համարվում էր, թե աթերոսկլերոզը միայն ժամանակակից մարդուն հատուկ հիվանդություն է: Այդ հիվանդությունը, որ առաջանում է նստակյաց կենսակերպի, ծխելու, վատ էկոլոգիայի եւ ավելորդ քաշի պատճառով, բնորոշ է եղել նաեւ հին ժողովուրդներին: Այդ փաստը պարզել է գիտնականների խումբը, որը հետազոտել է 137 մումիաների` Պերուից, Հին Եգիպտոսից եւ Ալյասկայից, հաղորդում է Independent-news.ru-ն: Գիտնականներն ընդգծում են որ մումիաների տարիքը տատանվում է 120 հազարից մինչեւ 4 հազար տարվա, դրանք պատկանել են տարբեր ժողովուրդների, որոնք ապրել են տարբեր մայրցամաքներում, սակայն արդյունքը նույնն է եղել, հետազոտվածների երրորդ մասի մոտ կյանքի ժամանակ աթերոսկլերոզ է եղել: «Ինչն է զարմանալին, աթերոսկլերոզի նախանշաններ են եղել բոլորովին տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների մոտ: Կարծես` սննդի, կենսակերպի, մշակույթի եւ էկոլոգիաների միջեւ տարբերություններ կան: Դա խոսում է այն մասին, որ աթերոսկլերոզն ավելի վաղ է եղել, քան ենթադրվում էր»,- պատմել է Ռենդալ Թոմպսոնը` Սուրբ Ղուկասի սրտաբանական ինստիտուտից: Հարկ է նշել, որ աթերոսկլերոզն իրենից ներկայացնում է արյունատար անոթների վրա խոլեստերինի գնդիկների առկայություն, ինչը հարուցում է սիրտանոթային համակարգի հիվանդություններ:
|