
Դժվար թե ֆուտբոլային կարիերաս ավարտելուց հետո զբաղվեմ մարզչական աշխատանքով։ Կդառնամ գործարար, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ես ինքնաքննադատ եմ եւ գիտեմ, թե երբ եմ լավ խաղում, երբ՝ վատ։ Եթե քննադատությունը համապատասխանում է իրականությանը, ապա ես նորմալ եմ վերաբերվում դրան, քանի որ դա խոսում է այն մասին, որ կարող եմ ավելի լավ ֆուտբոլ խաղալ։ Շատ եմ աշխատում գոլային պահերի իրացման վրա։ Դոնեցկում կայացած «Չելսիի» հետ խաղում ես 5 հարված կատարեցի լոնդոնցիների դարպասին, սակայն Չեխը խնդիրներ չունեցավ։ Արդեն համարվել եմ «Շախտյորին»։ Մտնելով նոր կոլեկտիվ՝ ժամանակի հետ սկսում ես ավելի ազատ զգալ քեզ, ինչպես փորձառու մարդը։ Հիմա, երբ ես դարձել եմ կուռք՝ սկսելով շատ գոլեր խփել, չեմ ցանկանում մոռանալ ֆուտբոլի մասին եւ այլ ճանապարհ ընտրել։ Քանի որ ես ապրում եմ ակումբի մարզաբազայում, թիմակիցներս ինձ անվանում են «Մարզաբազայի նախագահ»։ Երբեք չեմ թաքնվում երկրպագուներից եւ ամբոխից։ Ինձ աստղ չեմ համարում։ Դժվար թե կարիերաս ավարտելուց հետո զբաղվեմ մարզչական աշխատանքով։ Կդառնամ գործարար»,- ասել է Մխիթարյանը «Շախտյոր» ամսագրի հետ հարցազրույցում, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։
|