Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 15 » Հայտնաբերվել է Դա Վինչիի երկրորդ «Մոնա Լիզան»
15:41
Հայտնաբերվել է Դա Վինչիի երկրորդ «Մոնա Լիզան»
Հայտնաբերվել է Դա Վինչիի երկրորդ «Մոնա Լիզան»
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Վերածննդի դարարշրջանի նկարիչ Լեոնարդո Դա Վինչին նկարել է երկու «Մոնա Լիզա»:
Հայտնի է դարձել, որ այն նկարը, որը մի քանի տասնամյակ համարվում էր անհայտ նկարչի կողմից արված «Մոնա Լիզայի» կրկնօրինակ, նկարել է հենց Դա Վինչին: 

«Այզելուորտական Մոնա Լիզա»-ն դուրս է բերվել շվեյցարական բանկերից մեկի պահոցից և ենթարկվել կրկնակի փորձաքննության: Նկարի վրա պատկերված կինը դասական Մոնա Լիզայից ավելի երիտասարդ է երևում: 

Շվեյցարացի մասնագետները նկարը ենթարկել են ռադիոածխածնային անալիզի, ինչի արդյունքում հերքվել է տարածված այն ենթադրությունը՝ համաձայն որի ստեղծագործությունը համարվում էր բոլորին հայտնի կտավի ավելի ուշ արված կրկնօրինակը: Պարզվել է, որ «Այզելուորտական Մոնա Լիզա՚»-ն ստեղծվել է 1410-1455 թվականներին, այսինքն՝ ավելի վաղ, քան հայտնի «Մոնա Լիզա»-ն: 

Ստեղծագործությունն անվանված է Լոնդոնի արվարձաններից մեկի անունով, որտեղ կոլեկցիոներ Հյու Բլեքերը պահպանում էր այն, մինչ իր ամերիկացի գործընկերոջը վաճառելը: Վերջինս իր կյանքի մեծ մասը ծախսել էր պարզելու համար, ով է նկարի հեղինակը:
Դիտումներ: 294 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև