 Կյանքի 66-րդ տարում վախճանվել է բրիտանական թատրոնի եւ կինոյի դերասան Ռիչարդ Գրիֆիթսը, ով հայտնի է, մասնավորապես, Հարրի Փոթերի քեռու՝ Վերնոն Դուրսլի դերով: Eonline-ի փոխանցմամբ, մահվան պատճառը սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Հարրի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը ջերմությամբ է հիշում գործընկերոջը. «Ռիչարդն ինձ հետ է եղել իմ կարիերայի երկու կարեւորագույն պահերին: Առաջին անգամ, երբ մենք Հարրի Փոթերի մասնակցությամբ տեսարան էինք նկարում, ես խիստ նյարդայնանում էի, եւ Ռիչարդն օգնեց հանգստանալ: 7 տարի անց մենք մասնակցում էինք Equus-ի բեմադրությանը, որտեղ ես մերկ էի հայտնվում: Դա իմ առաջին բեմելն էր, ես անհանգստանում էի, բայց նա կրկին հուսադրեց ինձ»: Հիշեցնենք, որ Ռիչարդ Գրիֆիթսը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպես «Ռեգթայմ», «Ֆրանսիական լեյտենանտի կինը», «Քնկոտ հովիտը», «Ավտոստոպով Գալակտիկայում» եւ այլն:
|