Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 21 » Համացանցում Չելյաբինսկի երկնաքարի ձայնն է տեղադրվել
16:24
Համացանցում Չելյաբինսկի երկնաքարի ձայնն է տեղադրվել

Չելյաբինսկի երկնաքարի թռիչքի առաջացրած ինֆրաձայնային տատանումների ձայնագրությունը, որը կատարել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությունը, տեղադրվել է կազմակերպության Facebook-յան պաշտոնական էջում:

Հիշեցնենք, փետրվարի 15-ին Ուրալի մի շարք շրջաններում ականատես էին եղել երկնաքարի՝ հրե գնդի թռիչքին: Թռիչքն ավարտվել էր վառ բռնկմամբ եւ հզոր պայթյունով: Էպիկենտրոնին մոտ գտնվող Չելյաբինսկում հարվածի ալիքը վնասել էր շենքերը,  կոտրվել էր 100 հազար քմ ապակի, 1,2 հազար մարդ դիմել էր բուժօգնություն ստանալու համար: Չեբարկուլ լճի շրջանում հայտնաբերվել էին քարի բեկորներ, քիմիական վերլուծությունը հաստատել էր նրանց երկնաքարային բնույթը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ միջուկային փորձարկումներին հետեւող ինֆրակարմիր կայանները երկնաքարի պայթյունի ազդանշան էին գրանցել: Այն գրանցել էին աշխարհի 35 երկրներում տեղակայված 45 կայաններից 17-ը: Ձայնագրությունը մշակվել է եւ արագացվել՝ տատանումները մարդկային ականջին հասանելի դարձնելու համար: 

Իր հերթին SPOT  5 արբանյակը փետրվարի 19-ին ստացել էր Չեբարկուլ լճի շրջակայքում երկնաքարի բեկորների անկման լուսանկարները, որոնցում տեսանելի է անկումից հետո սառույցի վրա առաջացած փոսը, ինչպես նաեւ մարդկանց եւ մեքենաների բազմաթիվ հետքեր: 

Միաժամանակ փետրվարի 18-ին նույն արբանյակից ստացված լուսանկարներում ոչ մի փոս էլ չի եղել:

Դիտումներ: 292 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև