6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գվատեմալայում: Երկրի իշխանությունները զոհերի եւ ավերածությունների մասին դեռ չեն հայտնում:
Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաքից 10 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը` 200 կմ խորությունում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցյալ տարվա նոյեմբերին ավելի քան 50 մարդ էր զոհվել Գվատեմալայի հարավ-արեւմուտքի Սան Մարկոս նահանգում 7,5 մանիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով: 1976թ. նույն հզորության ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհվել էր 23 հազար մարդ: