
Google կորպորացիան կարող է ֆիրմային խանութների ցանց բացել տարվա վերջին: Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, բայց իրադարձությունների այսպիսի զարգացման հնարավորությունը մեծ է, հաղորդել է Forbes պարբերականը: Ոչ այքան վաղուց Google-ը գոյություն ուներ միայն վիրտուալ աշխարհում` որոնման համակարգ, վեբ բրաուզեր, «ամպային» տեխնոլոգիաներ, համացանցային գովազդներ: Մի քանի տարի առաջ ընկերությունը սկսել է վաճառել իր սեփական սմարթֆոնները, պլանշետները եւ նոթբուքերը, ինչպես նաեւ Motorola-ից գնել է բջջային հեռախոսների արտադրությունը: Այդպիսով ընկերությունը վիրտուալից իրական աշխարհ է տեղափոխվել: Բայց գնորդները` չնայած բրենդի հայտնիությանը, պատրաստ չեն մի քանի հարյուր դոլար ներդնել նոր գաջետների համար` առանց դրանց անձամբ ծանոթանալու: Իսկ նոր` Google Glass սարքը թողարկելու համար նման անհրաժեշտությունը ավելի հրատապ է դարձել: Առավել եւս, որ նրանց գինը կսկսվի 1,5 հազար դոլարից, գրում է «Կոմերսանտը»:
|