Կիրակի, 12.04.2026, 02:19
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 12 » Google-ը եւ Adidas-ը «խոսող մարզակոշիկ» են ստեղծել
22:12
Google-ը եւ Adidas-ը «խոսող մարզակոշիկ» են ստեղծել
 
Google-ը SXSW տեխնոլոգիական գիտաժողովում «խոսող մարզակոշիկ» է ներկայացրել  (Talking Shoe), որը ստեղծել է Adidas-ի հետ համատեղ: Խելացի կոշիկը հետեւում է տիրոջ գործողություններին, քաջալերում ակտիվության եւ կշտամբում պասիվության համար:

Կոշիկում տեղադրված աքսելերոմետրը եւ գիրոսկոպը շարժման մասին տեղեկատվություն են հաղորդում միկրոչիպին, որը տեքստային հաղորդագրություններ է կազմում՝ ուղարկելով օգտվողի սմարթֆոնին կամ սոցցանցերի  էջերին: Օրինակ, եթե կոշիկը դժգոհ է մարդու անշարժ կանգնելուց, հեգնաբար ասում է տիրոջը. «Եթե տեղում կանգնելու մրցումներ անցկացվեին, դու հաստատ չեմպիոն կդառնայիր»:

Կոշիկում կա Bluetooth մոդուլ, որը թույլ է տալիս միանալ սմարթֆոնին: Օգտվողը կարող է բջջային սարքում հավելված տեղադրել, որը տեղեկատվություն կպահպանի մարզական ձեռքբերումների մասին ու դրանք կտարածի սոցցանցերում:

Կոշիկի մշակումը Art, Copy, Code ծրագրի մի մասն է, որն ուղղված է առօրյա կյանքի պարագաներում սոցիալական տեխնոլոգիական մեխանիզմների ներդրմանը:

Դիտումներ: 335 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև