Կիրակի, 12.04.2026, 02:19
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 30 » Google-ն առաքման սեփական ծառայություն է թողարկել
14:36
Google-ն առաքման սեփական ծառայություն է թողարկել
Google-ն առաքման սեփական ծառայություն է թողարկել














 

Google կորպորացիան առաքման սեփական ծառայություն է թողարկել Google Shopping Express անվանումով: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Reuters-ը: Առայժմ ծառայությունը մատչելի է միայն Սան Ֆրանցիսկոյի բնակիչների մի մասի համար, որոնք բնակվում են համանուն ծոցի ափին:

Առաքումն իրականացվում է այս կամ այն ապրանքը պատվիրելու օրը: Մի քանի ամիս Google-ը թեսթավորում էր նոր ծառայությունը փակ ռեժիմով` առաջարկելով իր աշխատակիցներին, իսկ մարտի 28-ից բացել է լայն հասարակության առջեւ:

Կես տարի Google Shopping Express-ն անվճար կլինի, սակայն ընկերությունը նախատեսում է հետագայում գումար գանձել դրա համար: Առայժմ հայտնի չէ, թե որքան կարժենա առաքումը: Ինչպես հայտնել է TechCrunch-ը, չի բացառվում, որ Google-ը փորձի մրցակցել Amazon-ի հետ եւ առաքման գին սահմանի 64-69 դոլարը մեկ տարվա համար:

Google_ի նոր ծառայության ցանկում են Target, Office Depot, Staples и Toys 'R' Us խոշոր ռիթեյլերները, նաեւ Blue Bottle Coffee եւ Palo Alto Toy & Sport ընկերությունները:

Դիտումներ: 362 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև