Կիրակի, 12.04.2026, 04:26
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 9 » Գիտնականները փորձում են պարզել Չավեսի մահվան առեղծվածը. Նիկոլաս Մադուրո
12:46
Գիտնականները փորձում են պարզել Չավեսի մահվան առեղծվածը. Նիկոլաս Մադուրո

Վենեսուելայի առաջնորդի «տարօրինակ հիվանդության» գաղտնիքը շուտով կբացահայտվի, Ազգային ասամբլեայում երդվելուց հետո հայտնել է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար  Նիկոլաս Մադուրոն:

Ըստ նախագահի պաշտոնակատարի` Չավեսը կանխազգում էր իր մոտալուտ վախճանը եւ չէր հավատում, որ  կվերականգնվի վերջին վիրահատությունից հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Չավեսի հաջորդը վստահ է, որ կոմանդանտեն հիվանդ էր  «տարօրինակ հիվանդությամբ, որը հաստատում են աշխարհի տարբեր գիտնականները»: Սակայն նա հավելել է, որ առեղծվածը շուտով կբացահայտվի եւ «ժամանակի հետ ամեն ինչ կպարզվի»:
Հիշեցնենք, որ  Նիկոլաս Մադուրոն Ուգո Չավեսի մահվանից առաջ արդեն հայտարարել էր, որ կոմանդանտեի հիվանդությունը դավադիրների գործողությունների հետեւանք է, որոնք թունավորել էին առաջնորդին:

«Պատմության մեջ նման օրինակներ շատ կան, վերջիններից է Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթի հիվանդությունը», - ասել է նա, հաղորդում է ՆՏՎ-ն:

Ուգո Չավեսի մահվան պատճառի պաշտոնական եզրակացությունը մինչ այժմ չի հրապարակվել: Չավեսը երկու տարվա ընթացքում ենթարկվել է  քաղցկեղային ուռուցքի հեռացման չորս վիրահատության, իսկ մահը վրա է հասել սրտի կանգից:

58-ամյա Չավեսի մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 6-ի գիշերը: Երկրի իշխանությունները որոշել ենհողին չհանձնել կոմանդանտեին. հանգուցյալ նախագահին կզմռսեն եւ կդնեն Հեղափոխության թանգարանում: 

Մարտի 8-ին տեղի է ունեցել Չավեսին հրաժեշտ տալու պաշտոնական արարողությունը, որին ներկա գտնվելու համար  պատվիրակություններ էին ժամանել  ամբողջ աշխարհից: Ներկա են եղել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որդու հետ եւ  Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադը: ԱՄՆ-ն պաշտոնական պատվիրակություն չի ուղարկել, սակայն Կարակաս են ժամանել Կոնգրեսի մի քանի անդամներ եւ օսկարակիր դերասան Շոն Պենը:


Դիտումներ: 327 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև