
Վերջին հաշվարկներով՝ ձկնորսները տարեկան հարյուր միլիոն շնաձուկ են որսում։ Գիտնականները կոչ են անում սահմանափակումներ մտցնել այդ ձկնատեսակի առեւտրի հարցում։ Ըստ ուսումնասիրողների՝ շնաձկների որսի գլխավոր պատճառը դրանց լողաթեւերով ապուրի բարձր պահանջարկն է Չինաստանում եւ չինական համայնք ունեցող երկրներում։ Գիտնականներին հատկապես անհանգստացնում է այն, որ առավել օգտակար է համարվում շնաձկների հազվագյուտ տեսակներից պատրաստված ապուրը։ Որոշ կանխատեսումներով՝ շնաձկները կարող են ոչնչանալ առաջիկա տասնամյակներում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
|