
ԱՄՆ-ի եւ Կանադայի գիտնականները համակարգչային ծրագիր են ստեղծել, որն օգնում է վերականգնել հնագույն լեզուները: Բրիտանական Կոլումբիայի եւ Վանքուվերի համալսարանների մասնագետները հատուկ ալգորիթմ են մշակել, որը կապեր է գտնում տարբեր լեզուների բառերի միջեւ, վերլուծում է բառերը` պարզ հնչյունային տարրերի մակարդակով: Այնուհետեւ մի քանի տասնյակ հազար բառերի տվյալները միավորվում են` ստեղծելով պրոտոլեզվի մոդել: Լեզվաբաններին արդեն հաջողվել է ապացուցել իրենց հայտնագործության արդյունավետությունը` վերականգնով այն լեզուն, որը Օկեանիայի, Մադագասկարի, Ֆիլիպինների եւ Հրավարեւելյան Ասիայի մի քանի երկրների բնակիչների 637 լեզվի սկիզբ է դրել, հաղորդում է Pravda.ru-ն:
|