
Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից եւ Գերմանիայից գիտնականները «SO2SAY» գիտական նախագծի շրջանակում ստեղծել են գինի, որում լիովին բացակայում են ծծմբաթթվի աղերը: Այս տեղեկությունը հրապարակվել է նախագծի պաշտոնական կայքում: Ծծմբի երկօքսիդն ըմպելիքի մեջ փոխարինվել է պահածոյացնող լուծույթով, ընդ որում գինու համը բացարձակապես չի փոխվել: Աշխարհում քիչ չեն մարդիկ, որ տառապում են գինու հանդեպ ալերգիայից: Նրա մեջ եղած սուլֆիդները կարող են առաջացնել քոր, աղիքային խանգարում, տախիկարդիա եւ հարբուխ:Սուլֆիտներն օգտագործվում են գինու թարմությունը պահելու համար եւ պաշտպանում են այն բակտերիաներից, հայտնում է Utro.ru-ն:
|