
Մարդկությանը գլխացավից ազատել կարող են բոլորովին ոչ դեղահաբերը, այլ` իննովացիոն դեվայսը, որը նման է «Աստղային ճանապարհ» կինոֆիլմում օգտագործվող ակնոցներին: Սարքը ստեղծել են բելգիացի գիտնականները, որոնք պնդում են, որ այն ընդամենը 20 րոպեում կօգնի ազատվել նույնիսկ ամենաուժեղ նոպաներից: Մասնագետների խոսքով` բուժող հայ-թեքը գործում է շատ պարզ. այն հատուկ էլեկտրական ազդակներ է փոխանցում, ուղղելով դրանք աչքի նյարդերին, որոնք պատասխանատու են գլխի եւ աչքի ցավի համար: Ազդակները հանգստացնում են նյարդերը եւ գլխուը դադարում է ցավել: Նոր բուժամիջոցի արդյունավետությունն իրենց վրա փորձարկել են 67 կամավորներ: Երեք ամիսների ընթացքում նրանցից յուրաքանչյուրն ամեն օր գլխին կրել է այդ օղագոտին: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր չեն ալարել երկու ամիս կրել գլխի օղագոտին, երեք անգամ ավելի քիչ են բողոքել գլխացավից: Նման սարքն, ըստ գիտնականների, պետք է կրել օրական 20 րոպե: Սարքն արդեն անուն ունի` Cefaly, այն արժե մոտ 260 ֆունթ սթերլինգ, հաղորդում է Utro.ru-ն:
|