Մարտի 26-ի երեկոյան 25-ամյա Յան Ժիաբինը քայլում էր մայթով` ձեռքին անձրեւանոց բռնած: Հանկարծ սալաքարերը նրա ոտքերի տակ սկսել են ընկնել: Վայրկյաններ անց 3 մետր լայնությամբ եւ 16 մետր խորությամբ փոս է գոյացել, հայտնում է «Արգումենտին»:
Սարսափելի դեպքի ականատեսները ոստիկանություն եւ փրկարարների են կանչել, սակայն ամեն ինչ արդեն ուշ էր: Որոշ ժամանակ անց տղամարդու մարմինը դուրս են բերել: Երիտասարդը մահացել էր ստացած վնասվածքներից: Հարեւան բնակելի շենքի բնակիչները գիշերն անցկացրել են հյուրանոցներում կան ծանոթների տներում: