Կիրակի, 12.04.2026, 07:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 18 » Գեղեցկության մրցույթի հաղթող Վիկտորիա Լիգդենովային մեռած են գտել
23:36
Գեղեցկության մրցույթի հաղթող Վիկտորիա Լիգդենովային մեռած են գտել

Ուլան Ուդեում (Ռուսաստան) մեռած են գտել հայտնի ֆոտոմոդել Վիկտորիա Լիգդենովային, ով հաղթել էր «Բուրյատիայի գեղեցկուհի»-2008 մրցույթում:

Комсомольская Правда-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ամենից գեղեցիկ աղջիկներից մեկի մահվան պատճառը մինչ այժմ անհայտ է: Փետրվարին Վիկտորիայի մայրը վախճանվել էր: Դրանից հետո նա տեղափոխվել է հոր եւ քրոջ մոտ ապրելու: Մահվան օրը Վիկտորիան տանը մենակ է եղել եւ չի պատասխանել հոր հեռախոսազանգերին: Անհանգստացած հայրը եկել է տուն, որտեղ էլ գտել է դստեր մարմինը: Աղջկա մարմնին փորձագետները բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել: Չի հաստատվել նաեւ վարկածը, որ Վիկտորիան ապրած վերջին ցնցումներից հետո կարող էր ինքնասպանություն գործել: Ներկայում նշանակվել է դատա-քիմիական փորձաքննություն, որը եւ կբացահայտի ֆոտոմոդելի մահվան պատճառը:

Դիտումներ: 268 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Վերև