Կիրակի, 12.04.2026, 02:19
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 1 » Գայլերը հոշոտել են տասնամյա երեխային
23:54
Գայլերը հոշոտել են տասնամյա երեխային

Գայլերը հոշոտել են տասնամյա երեխային

Վայրի գայլերի ոհմակը Էվենկիայում հարձակվել է տասնամյա Վալենտին Չորդուի վրա: Ստացված վերքերից երեխան տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսային բնակավայրերից մեկում: Ըստ նախնական տվյալների`  տղան գնացել էր եղբորը ճանապարհելու եւ չէր վերադարձել:

Փետրվարի 28-ի երեկոյան Էվենկիա ավանի ֆելդշերը ոստիկանությանը հայտնել է, որ մայրը լճափին հայտնաբերել է երեխայի հոշոտված մարմինը, գրում է  Life News-ը: Ըստ մոր` որդու մարմնի շուրջը գայլերի կամ շների թաթերի բավական շատ հետքեր են եղել:  Վալենտինի հագուստը պատռտված է եղել, մարմնի վրա եղել են բազմաթիվ կծածների հետքեր:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ըստ տեղի որսորդների՝ երեխային ամենայն հավանականությամբ հոշոտել են շները, այլ ոչ թե գայլերը:

Էվենկիայի բնակիչները մեծամասամբ ավանդական կենսակերպ են վարում, զբաղվում են որսորդությամբ եւ ձկնորսությամբ: Սիբիրյան նման գյուղերում բազմաթիվ որսորդական շներ կան:


Դիտումներ: 344 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև