Կիրակի, 12.04.2026, 04:26
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 9 » Ֆրանսիայում առգրավել են սաուդյան արքայադստեր ունեցվածքը
12:35
Ֆրանսիայում առգրավել են սաուդյան արքայադստեր ունեցվածքը
Ֆրանսիական Նանտեր քաղաքի դատարանը վճռել է առգրավել սաուդյան արքայադուստր Մահի ալ-Սուդայրիի ունեցվածքի նկատմամբ, ում դեմ 6 վարկատուներ հայց են ներկայացրել:

Ըստ The Independent-ի, առգրավված ապրանքների արժեքը 12 մլն եվրո է: Փարիզ իր վերջին այցելության ընթացքում արքայադուստրը «Շանգրի Լա» հյուրանոցում իր եւ իր ուղեկիցների համար մի ամբողջ հարկ է պատվիրել՝ օրական 20 հազար եվրո արժողությամբ: Այնտեղ նա բնակվել է շուրջ կես տարի: Բացի այդ, Սուդայրին իր այցելությունների համար 30 լիմուզին է վարձել: Սկզբում հաշիվները վճարել է արքայադստեր ամուսինը: Սակայն 2012 թվականի գարնանը նա դադարել է գումար տրամադրել կնոջ զվարճությունների համար: Արդյունքում, հյուրանոցից դուրս գալուց հետո Սուդայրին 6 մլն եվրոյի պարտք է թողել: Նա նաեւ 1.5 մլն պարտք ունի լիմուզինների վարձույթի համար:

Ենթադրվում է, որ արքայադստեր ունեցվածքի առգրավումը կիրականացվի մոտ ապագայում:

Դիտումներ: 350 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև