Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 7 » Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը ոչխարների է ընդունել աշխատանքի
18:31
Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը ոչխարների է ընդունել աշխատանքի
Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը ոչխարների է ընդունել աշխատանքի

















Փարիզի իշխանությունները որոշել են էկոփորձարկում անցկացնել եւ բենզինով աշխատող խոտհնձիչները փոխարինել ոչխարներով: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Բրետանից չորս ոչխարներ պահպանելու են Փարիզի տեսարժան վայրերի սիզամագերի պատշաճ տեսքը, մասնավորապես` Էյֆելյան աշտարակի եւ Նոտր Դամի: 

Ենթադրվում է, որ հոկտեմբերից նախագիծը կընդլայնվի եւ Փարիզի փողոցներում ավելի շատ ոչխարներ կհայտնվեն: 
Նախկինում Փարիզում կենդանիներն արդեն օգտագործվել էին որպես խոտհնձիչ: Այսպես, անցյալ տարի Լուվրը վարձել էր երկու այծերի, որոնք մինչ այժմ հաջող խնամում են Տյուիլրիի այգին:

Բացի դրանից, տարածքի մաքրման համար այծերի եւ ոչխարների ծառայությանը հաճախ են դիմում Փարիզի շրջակա մասնավոր ընկերությունները, հաղորդում է gazeta.ru-ն:

Դիտումներ: 427 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև