Շաբաթ, 11.04.2026, 22:37
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 8 » Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրել է նորացված դիզայնը
17:16
Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրել է նորացված դիզայնը

Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրել է նորացված դիզայնը

Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրել է իր նորացված դիզայնը։ Հիմնական նորացումներին կարելի է ծանոթանալ այստեղ։ Ստեղծողները պնդում են, որ նոր տեսքն ու տարրերի նորացված կարգավորումները ժապավենն ավելի հարմար կդարձնեն կարդալու համար։

Նորացումները հիմնականում վերաբերում են օգտատերերի նորությունների էջին։ Գլխավոր էջի փոփոխություններին զուգահեռ նորամուծություններն առնչվել են նաեւ նորությունների դասակարգմանը։

Մասնավորապես, այժմ օգտատերերը կարող են ընտրել, թե ինչ նորություն կցանկանային ստանալ. բոլոր ընկերների նորությունները (նման հնարավորությունն առաջին անգամ է հայտնվել, նախկինում սոցցանցն ինքն էր որոշում, թե ընկերների ո՞ր հաղորդագրությունները ժապավենի մեջ գցել), միայն լուսանկարներով հաղորդագրությունները, միայն մարդկանց ու էջերի գրառումենրը, որոնց օգտատերը գրանցվել է, եւ այլն, գրում է «Լենտա.ռու»-ն։

Նորացված դիզայնը նախատեսված է ինչպես բրաուզերների, այնպես էլ շարժական սարքավորումների համար։ Որպեսզի նոր ինտերֆեյսը հասանելի լինի սեղանի համակարիգչներին, օգտատերերին առաջարկվում է գրանցվել սպասելու ցանկին։

Դիտումներ: 264 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև