Facebook-ի գլխավոր խնդիրը սոցիալական ցանցի օգտատերերի ավելացումն է, «Wired» ամսագրին տված հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Նա նշել է, որ ներկայումս ցանցն ունի մեկ միլիարդից ավելի օգտատեր, եւ կցանկանային այդ ցուցանիշը հասցնել 3-5 միլիարդի:
Նրա խոսքով` նպատակին հասնելու գործիքներից մեկը «Facebook»-ի «HOME» հավելվածի ներկայացումն է, որի մշակման վրա մեկուկես տարի է ծախսվել: «Մենք վստահ էինք, որ լավագույն արտադրանք ենք ստեղծում` մեր զինանոցում բոլոր եղածների համեմատ»,-ասել է Ցուկերբերգը:
Նա հատկապես նշել է, որ Facebook-ը կարեւոր տեղ է զբաղեցնում սմարթֆոնների շուկայում, իսկ հավելվածի ստեղծումն ավելին է, քան մեկ սմարթֆոնի թողարկումը:
«Եթե մենք առաջարկեինք հեռախոս, ապա կբավարարեինք մեր օգտատերերի 1-2%-ի պահանջարկը: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք ստեղծել սեփական «տունը»»,-ասել է Ցուկերբերգը: