Սեփական արտադրության սմարթֆոն ներկայացնելու Facebook ընկերության մտադրության մասին շշուկները շրջանառվում են արդեն ոչ առաջին տարին: Սակայն այժմ այդ իրադարձությունն ավելի մոտ է, քան երբեւէ:
Ապրիլի 4-ին ընկերությունը մտադիր է մամուլի ներկայությամբ միջոցառում անցկացնել: Հրավիրատոմսերում խոսք է գնում «Android-ի վրա Facebook-ի նոր տան» մասին: Մի շարք աղբյուրների փոխանցմամբ, ընկերությունը վերջին շաբաթներին աշխատում է գովազդային արշավի վրա` HTC-ի հետ համատեղ, որը, ենթադրաբար, թողարկելու է տվյալ սմարթֆոնը:
TechCrunch կայքի փոխանցամբ, նոր սմարթֆոնը թողարկվելու է Android օպերացիոն համակարգի նորացված տարբերակի հիման վրա` Facebook-ի ֆունկցիաների աջակցմամբ: Ինչ վերաբերում է տեխնիակկան բնութագրին, նշվում է, որ սարքավորումն ունենալու է 2-միջուկանի Snapdragon պրոցեսոր` 1,5 ԳՀց հաճախականությամբ, 1 Գբ օպերատիվ, 16 Գբ ֆլեշ-հիշողությամբ, 4,3 դյույմ էկրանով, 5 Մպ հետեւի եւ 1,6 Մպ առջեւի տեսախցիկներով: