Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 28 » Եվրոպայի իշխանություններին համակարգչային նոր վիրուս է լրտեսում
17:27
Եվրոպայի իշխանություններին համակարգչային նոր վիրուս է լրտեսում

Եվրոպայի իշխանություններին համակարգչային նոր վիրուս է լրտեսում

«Կասպերսկի լաբորատորիայի» մասնագետները լրտեսական նոր ցանց են հայտնաբերել, որը գաղտնի տվյալներ է գողանում 20 պետությունների ընկերություններից եւ կազմակերպություններից:

Կիբերհարձակման զոհ են դարձել Ուկրաինայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Չեխիայի, Իռլանդիայի եւ այլ երկրների կառավարական կազմակերպությունները: Վնասակար ծրագրերը հայտնաբերվել էին  նաեւ ԱՄՆ-ի հետազոտական անանուն ինստիտուտի եւ բժշկական հաստատության համակարգիչներում:

Ընկերության փորձագետները նշում են, որ  հարձակման յուրահատկությունն այն է, որ  սովորական վնասակար ծրագիրն ունի ժամանակակից վիրուսներին ոչ բնորոշ առանձնահատկություններ: Դրա հիմնական մոդուլը մեծ չէ (20 կբ) եւ գրված է մեր օրերում քիչ օգտագործվող Ասեմբլեր լեզվով:  Այսինքն՝ ծրագրի հեղինակները հիանալի պատկերացնում են, թե ինչպես են հակավիրուսային վերլուծաբանները վնասազերծում նոր վիրուսները, եւ այդ պատճառով էլ այն համալրել են վերլուծությունը բարդացնող մի շարք առանձնահատկություններով, գրում է «Ռոսբալտը»:

MiniDuke (անգլ` մինի դուքս) ծրագիրը զոհի համակարգչում է հայտնվում` կիրառելով Adobe Reader ծրագրում վերջերս հայտնաբերված խոցելիությունը: Վիրուսից հետո ծրագիրը Twitter-ով կապվում է ստեղծողների հետ եւ կատարում նրաց հրամանները: 

Դեռ հայտնի չէ` ինչ տեսակի տեղեկատվություն է որսում MiniDuke-ը եւ ով է դրա հեղինակը: Հարձակումը շարունակվում է արդեն մի քանի ամիս:


Դիտումներ: 301 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև