Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 27 » Երկրագնդի ամենատարեց կին է ճանաչվել Օսակայի 115-ամյա բնակչուհին
16:56
Երկրագնդի ամենատարեց կին է ճանաչվել Օսակայի 115-ամյա բնակչուհին

Երկրագնդի ամենատարեց կին է ճանաչվել Օսակայի 115-ամյա բնակչուհին

Օսակայի բնակչուհի Միսայո Օկավան ճանաչվել է Երկրի ամենատարեց կինը: Մարտին նա կդառնա 115 տարեկան:

Օկավան մոլորակի ամենատարեց կին էր ճանաչվել դեռեւս այս տարվա հունվարին` Gerontology Research Group կազմակերպության կողմից: Ավելի ուշ կինը վկայական էր ստացել Գինեսի ռեկորդների գրքի կողմից:

Միսայո Օկավան ծնվել է 1898թ. մարտի 5-ին` Օսակայում,  կիմոնո պատրաստող վարպետի ընտանիքում: Միսայոյի երեք երեխաներից երկուսը ողջ են եւ նշել են 90-ամյա հոբելյանը, ճապոնուհին ունի նաեւ չորս թոռ եւ վեց ծոռ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Օկավայից առաջ ամենատարեց կնոջ տիտղոսը պատկանում էր մեկ այլ ճապոնուհու` Կոտո Օկուբոյին, որը մահացել է տարեսկզբին: Իսկ մոլորակի ամենատարեց տղամարդ է ճանաչվել դարձյալ Ճապոնիայի բնակիչ, 115-ամյա Ձիրոուեմոն Կիմուրան: Երկարակեցության ռեկորդը պատկանում է  ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանին, որը մահացել էր 1997թ. ` 123 տարեկան հասակում:

Դիտումներ: 305 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև