 Funny or Die երգիծական կայքը նկարահանել է Սթիվ Ջոբսի կենսագրության iSteve վերնագրով կրկնօրինակումը: Mashable-ի փոխանցմամբ, ֆիլմի գլխավոր դերակատարը Ջասթին Լոնգն է: Ֆիլմը երգիծանքով ներկայացնում է Apple ընկերության լեգենդար հիմնադրի կյանքը: Ժապավենը թողարկվելու է ապրիլի 15-ին: Ռեժիսոր եւ սցենարիստ Ռայան Փերեսի խոսքով, «հիմար, բայց համապարփակ» ֆիլմ է ստացվել: Հիշեցնենք, որ շուտով կթողարկվի նաեւ Ջոբսի «լուրջ» կենսագրության մասին պատմող ժապավենը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Էշթոն Քաթչերը: Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի թողարկում է պատրաստում նաեւ Sony կինոընկերությունը:
|