Կիրակի, 12.04.2026, 07:26
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 27 » Երեխային բռնաբարել, ապա սպանել և մարմնի մասերը թաղել էր գոմաղբի մեջ
20:26
Երեխային բռնաբարել, ապա սպանել և մարմնի մասերը թաղել էր գոմաղբի մեջ
Երեխային բռնաբարել, ապա սպանել և մարմնի մասերը թաղել էր գոմաղբի մեջԵրեք շաբաթ անընդմեջ ողջ Պերմը փնտրում էր 14-ամյա Նաստյա Սմետանինային: Աղջիկն անհետացել էր մարտի 4-ին: Նաստյան զբոսնում էր ընկերուհու հետ և հանկարծ... անհետանում է:

ՌԴ Քննչական կոմիտեի Պերմի երկրամասի քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ քր. օրենսգրքի «անչափահասի սպանություն» հոդվածի հատկանիշներով: Վարչության ղեկավար Մարինա Զաբարովայի հանձնարարությամբ քննությունը հանձնարարվեց առանձնապես կարևորության գործերով առաջին բաժնի քննիչներին:

Երեխայի անհետացման վարկածները շատ էին: Դրանցից հիմնական համարվեցին 3-ը՝ 1. Նաստյան փախել է տնից և ցրտահարվել, 2. դարձել է հանցագործության զոհ, 3. մեկնել է այլ քաղաք և թաքնվում է:

Եվ, ահա, ի հայտ է գալիս սարսափելի ճշմարտությունը, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Նաստյա Սմետանինային բռնաբարել և սպանել է ձիապանը: Վերջին ժամանակներում Նաստյան հաճախ էր գնում ձիերի ախոռ, որտեղ որոշակի վարձատրության դիմաց խնամում էր այնտեղի կենդանիներին: Այդ օրը, տաքանալու նպատակով նա նորից գնացել էր ձիերի ախոռ:

Տղամարդը անպատվել էր երեխային, իսկ որպեսզի ծածկի հանցագործության հետքերը՝ սպանել էր նրան և անդամահատել: Անդամահատված մանկական մարմնի մասերը նա թաղել էր գոմաղբի մեջ:

«Մենք հենց սկզբից ենթադրում էինք, որ աղջկան սպանել են և գիտեինք, որ ուշ թե շուտ կգտնենք նրան, հենց որ ձյունը փողոցում կսկսի հալվել: Այդպես էլ եղավ»,- ասել են քրեական վարույթն իրականացնող քննիչները:

Թերթը, հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Պերմի երկրամասի քննչական վարչության մամլո ծառայությանը, նշում է, որ մարտի 25-ի երեկոյան հայտնաբերվում են աղջկա մարմնի մասերը:

34-ամյա կասկածյալը ձերբակալված է: Նախնական հարցաքննությունից հետո, նրան կփոխանցեն դատարան, որտեղ կորոշվի նրա խափանման միջոցը:

Թերթը նշում է, որ տղամարդն ընդունել է իր մեղքը:

Մեկ գիշերվա ընթացքում քրեագետները հասցրել են կատարել գենոտիպաբանական փորձաքննություն և ճշտել, որ, իրոք, հայտնաբերվածը 14-ամյա Նաստյա Սմետանինայի աճյունն է(աճյունի մասերն են):

12 ժամ անընդմեջ մանրամասն ուսումնասիրվել է հանցագործության վայրի յուրաքանչյուր անկյուն, հարցաքննվել են մի քանի հարյուր վկաներ, նշանակվել են դատաքրեաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Շարունակվում են նաև մյուս քննչական գործողությունները:

Նաստյային դաստիարակում էին պապիկը և տատիկը, որոնց նա անվանում էր հայրիկ և մայրիկ: Նրանք պնդում են, որ իրենց և Նաստյայի հարաբերությունները նորմալ էին և աղջիկը պատճառ չուներ տնից հեռանալու:

Դիտումներ: 275 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև