Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 26 » Երեւանում բացվել է էներգախնայողության լաբորատորիա
21:55
Երեւանում բացվել է էներգախնայողության լաբորատորիա
Երեւանում բացվել է էներգախնայողության լաբորատորիա














Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում այսօր՝ մարտի 26-ին բացվել է էներգաարդյունավետության լաբորատորիա: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Լաբորատորիան բացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ՝ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում:

UNDP-ն Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանին է տրամադրել 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 12 անվանում սարքավորումներ եւ գործիքներ: Այս նորագույն սարքերը թույլ են տալիս գնահատել շենքերի էներգետիկ արդյունավետության հետ առնչվող մի շարք օդերեւութաբանական եւ ջերմաֆիզիկական հարաչափեր եւ ստացված տվյալները ուղղակիորեն ներբեռնելով համակարգիչ՝ ստանալ վերլուծած արդյունքները գրաֆիկական պատկերով: Լաբորատորիան հասանելի կլինի նաեւ համապատասխան որակավորում տրամադրող այլ ԲՈՒՀ-երի ուսանողների համար:

Դիտումներ: 336 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև