Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսորում հնագետները եւս մեկ բուրգ են գտել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` շինությունը վերաբերում է փարավոնների XIX դինաստիայի դարաշրջանին:
Բուրգը հայտնաբերել են Բրյուսելի եւ Գենտի համալսարանների երկու հնագետներ` Շեյխ Աբդել-Կուրնա բլրի վրա պեղումների ժամանակ: Ենթադրվում է, որ բուրգում թաղված է Ռամզես 2-րդի (մ.թ.ա. 1279-1213 թթ) Կայ անունով վեզիրը: