Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 16 » Էրիկ Շմիդտը վաճառում է Google-ի իր բաժնետոմսերը
13:50
Էրիկ Շմիդտը վաճառում է Google-ի իր բաժնետոմսերը

Էրիկ Շմիդտը վաճառում է Google-ի իր բաժնետոմսերը

Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը մտադիր է վաճառել ընկերության իր բաժնետոմսերի 40%-ից մի փոքր ավելին։ Գործարքից Շմիդտը 2,5 մլրդ դոլարի շահույթ կստանա։

Փետրվարի 8-ի սակարկությունների ավարտին Google-ի մեկ արժեթղթի գինը 785,37 դոլար էր՝ 11,42 դոլարով ավելի։ Օրվա ընթացքում, սակայն, բաժնետոմսերի արժեքը հասելէր 786,67-ի. դա 2004թ. օգոստոսին IPO դուրս գալուց հետո ամենաբարձր ցուցանիշն էր, գրում է gazeta.ru-ն։

2011-ի գարնանը Շմիդտը լքելէր Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, նրան փոխարինել էր Լարի Փեյջը։ Շմիդտը, տնօրենների խորհրդի նախագահ հանդիսանալով, շարունակում է մասնակցել ընկերության աշխատանքին։ Վերջերս նա այցելել էր ԿԺԴՀ։

Google-ը հայտնում է, որ իր բաժնետոմսերը վաճառելու Շմիդտի պլանները «նրա երկարաժամկետ ռազմավարության մասն են»։ «Սա ակտիվների սովորական դիվերսիֆիկացիա է, Էրիկը կպահպանի իր ներկայությունն ընկերությունում», - համացանցային հսկայի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում The Wall Street Journal-ը։

Դիտումներ: 256 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև