Ատենակալների դատարանի որոշմամբ ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Լեյքվիլլ քաղաքի էլիտար դպրոցը 41,7 մլն դոլար կվճարի նախկին աշակերտուհի Կարեն Մաննին, ով համադասարանցիների հետ Չինաստան այցի ընթացքում բզեզի խայթոցից էնցեֆալիտ հիվանդությամբ է վարակվել:
Միջադեպը տեղի է ունեցել 2007թ.: Դպրոցի կազմակերպած էքսկուրսիայի ժամանակ Չինաստանի լեռնային շրջաններից մեկում 15-ամյա աղջկան խայթել է բզեզը: 10 օր անց նա տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդությունը հանգեցրել է գլխուղեղի կաթվածի, Կարան զրկվել է խոսելու ընդունակությունից, գրում է NEWSru.com-ը:
Մանն ընտանիքը հայց է ներկայացրել դպրոցի դեմ` մեղադրելով անվտանգության միջոցները չպահպանելու մեջ, նաեւ, որ երեխային անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվել: Ընտանիքն ավելի քան 60 հազար դոլար է ծախսել երեխային Չինաստանին տուն վերադարձնելու համար: Դպրոցի ներկայացուցիչները հայտնել են, թե բզեզի խայթոցի ռիսկն այնքան փոքր էր, որ կանխատեսել հնարավոր չէր: