Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 21 » Դոլարը գերազանցեց 419 դրամը
17:59
Դոլարը գերազանցեց 419 դրամը
Դոլարը գերազանցեց 419 դրամը

















Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է ամերիկյան դոլարի վստահ վերելքը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 21-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 419,18 դրամ; Այսպիսով՝ դոլարը կրկնեց վերջին 5 տարվա իր ռեկորդը: Վերջին անգամ դոլարը բորսայում 419,18 դրամ արժեցել է 2012 թ. հունիսի 22-ին, իսկ դրանից ավելի թանկ եղել է 2006 թ. հունիսի 27-ին՝ 419,33 դրամ:

Բորսայում այսօր վաճառվել է 10,5 մլն դոլար, ու չնայած դրան՝ առաջարկի փոխարժեքը շարունակել է մնալ բարձր:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 418 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 420,5 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1,29 դոլարին մոտ: Եվրոյին ճնշել է այն տեղեկատվությունը, որ եվրոյի գոտում արտադրական ակտիվությունը մարտին նվազել է;

Ռուսաստանի կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,8923 ռուբլի:

Դիտումներ: 333 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև