Այսօր` ապրիլի 7-ի կեսօրին դժբախտ պատահար է գրանցվել Շիրակի մարզում:երկու երեխա խաղացել են նախկին զորամասի տարածքում եւ պատահաբար պայթել ականի վրա: 15 եւ 12 տարեկան երեխաները մահացել են: Նրանք անապահով ընտանիքներից էին, իսկ երեխաներից մեկի հայրը հովիվ էր աշխատում:
Ոստիկանությունիվ հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը եւ նշեցին, որ հանգամանքները պարզվում են:
ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ մարզային ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ:
Պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1997 թ. ծնված Մ. Գևորգյանը: