Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի հարավային ծովափին հնգամյա աղջնակի կողմից հայտնաբերված դինոզավրի մնացորդները միանգամայն նոր տեսակի են պատկանում:
Դեյզի Մորիսը 2009թ. Ուայթ կղզու ափին հայտնաբերել էր 150 միլիոն տարեկան նախապատմական կենդանու մնացորդներ։ Նախապատմական մողեսը չափերով չի գերազանցում ներկայիս ագռավին կամ ճային:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ավելի ուշ պարզվել էր, որ դա պտերոզավրի (թռչող սողուն) նոր տարատեսակ է, որն անվանվել է «առաջին հայտնաբերողի» պատվին` Vectidraco daisymorrisae: