
«Նեմո» դելֆինարիումն ապամոնտաժվում է: Դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը ասաց, որ դելֆինարիումի շահագործման ժամկետն ավարտվել է, իսկ կենդանիներն արդեն տեղափոխել են Ուկրաինա: Վերջին ներկայացումը տեղի է ունեցել փետրվարի 9-ին: Հիշեցնենք, որ «Դելֆինարիում-Նեմո» ընկերության կողմից Երեւան քաղաքում կառուցված դելֆինարիումը գործում է 2010 թ. դեկտեմբերից: Ներկայացումների համար Երեւան էր բերվել 4 դելֆին եւ 2 ծովային փոկ: Բնապահպանական կազմակերպությունները բազմիցս դեմ են հանդես եկել Երեւանում դելֆինարիումի գործունեությանը: Նրանց կարծիքով՝ երեւանյան «Նեմո» դելֆինարիումը հարմար չէ խոշոր ծովային կենդանիներ պահելու համար, դելֆինները չեն դիմանա ծայրաստիճան սահմանափակ տարածքում ապրելուն, մեծ ծանրաբեռնվածությանը եւ քլորացված ջրին:
|