Հարյուրավոր պաղեստինցիներ հավաքվել են Ռամալայի կենտրոնում` ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այսօր Ռամալա նախատեսված այցի կապակցությամբ:
Պաղեստինյան ակտիվիստները խոսք են տվել ավելի ուժգնացնել իրենց բողոքները, եթե Օբաման այցելի քաղաքը: Պաղեստինյան ինքնավար մարզի անվտանգության ուժերը պլանավորել են Օբամայի այցելության ժամանակ պարետային ժամ հաստատել Պաղեստինում:
Իշխանությունները հրաման են արձակել փակել դպրոցները, արգելափակել որոշ փողոցներ:
Նշենք, որ բողոքը կազմակերպվել է «Հիզբ ութ-Թահրիր» արմատական մահեմադական խմբավորման կողմից, ով նպատակ ունի մահմեդական խալիֆաթ ստեղծել:
Իսկ մինչ այս, մի խումբ պաղեստինյան փաստաբաններ դիմել են դատարան` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Պաղեստինյան տարածք այցելելու դեպքում ձերբակալելու պահանջով:
Նրանք պահանջում են որպեսզի Բարաք Օբաման պատասխանատվություն կրի 2003թ-ին Իրաքում սպանված պաղեստինցի լրագրող Մազենա Դաանի մահվան հարցում:
Օբամային հաստատելով որպես «պորսոնա նոն-գրատա», ցուցարարները նաև հայտարարել են, որ ԱՄՆ-ին համարում են «ահաբեկչության մայրը»:
«Հիզբ ութ-Թահրիր» խմբավորման բարձրաստիճան անդամներից մեկը` Ալա Աբու-Սալեհը հայտարարել է ցուցարարներին, որ ԱՄՆ-ն ու Օբաման հանդիսանում են մուսուլմանների ու իսլամի թշնամիները:
|