Արդեն երկար ժամանակ է, ինչ էսպադրիլները ամառային գլխավոր տրենդերից մեկն է կազմում։ Այս տարի երիտասարդ տենդենցի սեփական պատկերացումն է ներկայացնումChristian Louboutin-ը։ Թեթև, բայց գեղեցիկ դիզայնով էսպադրիլները, չեն զիջում բարձրակրունկ դասական մոդելներին` հանրահայտ կարմիր տակացուով։ Պատրաստվում են էսպադրիլները իրենց պատմական հայրենիքում` Իսպանիայում։ Մոդելը ներկայացված է մի քանի գույներով` կարմիր, սպիտակ, կապույտ, սև, դեղին, գծավոր և վարդագույն։ էսպադրիլները գեղեցիկ կնայվեն կարճ շորիկների և կիսաշրջազգեստների համադրությամբ, ինչպես նաև շորտերի և բրիջիների հետ։
|